Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ոստիկանության գրոհը պետության վրա

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ գիշերը Սարի թաղում, հնարավոր է բնորոշել մեկ բառով՝ խայտառակություն: Սակայն դա կլիներ իրավիճակի մեղմ նկարագրություն, մեղմասացություն, որովհետև Սարի թաղում տեղի ունեցողը լոկ ինչ-որ միջադեպ կամ դրվագ չէր, այլ մի ամբողջ պետական կառավարման համակարգի հսկա կառույցի՝ ոստիկանության գործողություն՝ քրեական տարրերի ակնհայտ ներգրավմամբ, որոնք պարզապես այնպիսի գրոհ էին սկսել քաղաքացիների և լրագրողների դեմ, որ կարծես հայկական դիրքերը գրոհում էին ադրբեջանցի դիվերսանտներ:

Եվ քանի որ սա պետական կառույցի գրոհ էր այդ պետության քաղաքացիների դեմ, և քանի որ քաղաքացին դա պետությունն է, տեղի ունեցածն այլ բան չէր, քան ոստիկանության գրոհ պետության դեմ:

Տասնյակ ծեծված քաղաքացիներ, լրագրողներ, խոշտանգված մարդիկ, անգամ տներ ներթափանցած հրոսակներ, տներում ոստիկանական հատուկ միջոցների կիրառում և անգամ մանկահասակ երեխաների վնասվածքներ, սթրես, հետապնդումներ, թաղային խուժանի ներգրավում և այլն: Եվ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարում, երբ մենք բոլորս պատրաստվում ենք տոնել այն սեպտեմբերին:

25 տարի անց, տոնի փոխարեն, մենք ստիպված ենք արձանագրել ոստիկանության ամենաթողությունը, ոստիկանապետության «պերճանքն ու թշվառությունը»: Եվ բանն այստեղ միայն ոստիկանությունը չէ: Այն գործիք է, դրսևորում, իսկ խնդիրը, իհարկե, համակարգն է՝ իր ամբողջ բաղադրիչներով: Առանց այդ ամբողջականության Հայաստանի իշխանությունն ունակ չէ ապավինել այդպիսի ոստիկանության: Ոստիկանությունն այդպիսինն է այդ համակարգային հավաքականության, օլիգարխիայի, քրեական տարրերի ամբողջության ուժով: Այդ հավաքական ուժն է ոստիկանությունը վերածել հասարակության դեմ թրի ու վահանի, համակարգային զրահի:

25 տարի առաջ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղյան պարտադրված և դժվարին պատերազմ հաղթող և անգամ այդ պատերազմի մեջ ժողովրդավարական հեռանկարների ահռելի պոտենցիալը չկորցնող, աշխարհին ի ցույց դնող և նաև հենց այդ պոտենցիալը Ղարաբաղյան հաղթանակի գրավական դարձնող նորաստեղծ պետականությունը ներկայումս վերածվել է ոստիկանական սրի և վահանի հետևում պաշտպանվող քրեապետության: Մինչդեռ աշխարհաքաղաքական բուռն և փոթորկալից փոփոխությունների ներկայիս շրջափուլում Հայաստանին օդ ու ջրի նման կրկին անհրաժեշտ է այն զենքը, որը 25 տարի առաջ էր նաև պետականության հաղթանակի գրավական՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացու պաշտպանվածության ազատությունը, նաև այդ առումով պետականության հանդեպ նրա վստահության ու հավատի ամրությունը, վաղվա օրվա և հայկական պետականության ամուր կապը, որը թույլ կտա կուտակել այնպիսի էներգիա, որի շնորհիվ Հայաստանը կարող է պաշտպանված և մրցունակ լինել ներկայիս աշխարհաքաղաքական բարդ ժամանակահատվածում:

Դա երբեք ուշ չէ, նույնիսկ այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել Սարի թաղում: Որովհետև Սարի թաղում կոտրում էին մարդկանց ձեռքերն ու ոտքերը, բայց քաղաքացիների կամքը դրանից միայն անկոտրում է: Եվ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչն է Հայաստանի հույսն ու հարստությունը:

Սրանք լոկ մխիթարանքի արձանագրումներ չեն, թեև հասարակական-քաղաքական պայքարի արդյունավետության ներկայիս ցուցիչները այլ բանի մասին խոսել թույլ չեն տալիս: Սակայն, այնուհանդերձ, սրանք լոկ մխիթարանքի արձանագրումներ չեն, պարզապես մենք շարունակաբար ունենք այդ ռեսուրսի ՕԳԳ-ի խնդիր: Սարի թաղում հերթական անգամ դրսևորվեց այդ խնդիրը, թեև այնպես չէ, որ մինչ այդ աննկատ էր:

Սարի թաղում իշխող համակարգը հերթական անգամ օգտվեց այդ ռեսուրսի ցածր ՕԳԳ-ից, գուցե այդ ռեսուրսի կազմակերպիչների ցածր ՕԳԳ-ից, եթե չասենք՝ հնարավոր դիտավորություններից, երբ առաջնայինը լինում են ինչ-ինչ շահեր սպասարկելու միտված ինչ-ինչ մտադրություններ՝ հասարակության հաշվին, և ոչ թե հասարակության շահերն ու պետության շահերը:

Այս ամենը, սակայն, քննարկումների հարց են: Բայց առանց այս խնդիրների համապարփակ քննարկումների և լուծումների՝ ոստիկանական մահակի ու վահանի հետևում պատսպարված քրեական համակարգը շարունակելու է իր ոճը, հասարակության հետ հարաբերվելու իր ներկայիս ձևը, քանի դեռ ունի դրա հնարավորությունը, և քանի դեռ կարող է անցկացնել դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում