Չնայած Brexit-ին՝ շոտլանդացիների մեծ մասը դեմ են Բրիտանիայից անկախացմանը։ Այս մասին հայտնում է DW գործակալությունը։
YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կողմից հրապարակված հարցման արդյունքներով՝ պատասխանողների 53 տոկոսը կողմ է, որ երկիրը մնա Միացյալ Թագավորության կազմում։ Հակառակ տեսակետին է շոտլանդացիների 47 տոկոսը։
46 տոկոսը կողմ է Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի կարգավիճակի պահպանմանը, իսկ 37 տոկոսը կողմ է երկրի անկախությանը՝ ԵՄ-ում միաժամանակյա անդամակցությամբ։
Հունիսի 23-ին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան, ի տարբերություն Անգլիայի և Ուելսի, դեմ քվեարկեց Brexit-ին։