ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատոր Բեռնի Սանդերսը սխալ է թույլ տվել՝ աջակցություն հայտնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Բեռնին սխալ է թույլ տվել։ Նա իր հոգին ծախել է հրեշին»,- հայտարարել է Թրամփը իր ելույթում՝ դեմոկրատների համագումարի ավարտից հետո։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Սանդերսի նման քայլից հետո նրա կողմնակիցները կշրջվեն հանրապետականների կողմը։