Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնի ծրագրային ելույթը գնահատել է «միջին»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ինձ երեկ դուր եկավ դա դիտելը, ինչ-որ մեկը հարցնում է՝ ինչպե՞ս դա (ելույթը) հաջողվեց Հիլարիին: Միջին, ոչ վատ, ոչ լավ, շատ էր բղավում… սակայն դա ամենահուզիչ ելույթը չէ»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Դենվերում (Կոլորադո նահանգ) իր կողմնակիցների առջև:
Հինգշաբթի օրը Ֆիլադելֆիայում ավարտվել է Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ Քլինթոնը ընդունել է նախագահական ընտրություններում առաջադրումը և հանդես է եկել ծրագրային ելույթով: Twitter-ում Թրամփը ակտիվորեն մեկնաբանել է իր մրցակցի ելույթը: