Երգիչ Ջասթին Բիբերը մերժել է հանրապետականների առաջարկը՝ 5 մլն դոլարով ելույթ ունենալ իրենց կուսակցության համագումարում, որն անցկացվել է անցած շաբաթ՝ Քլիվլենդում։ Այս մասին հայտնում են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ։
Սկզբում 22-ամյա երգիչը լրջորեն դիտարկել է առաջարկը, սակայն նրա մենեջերը՝ Սկուտեր Բրաունը, ով Հիլարի Քլինթոնի կողմնակիցն է, սպառնացել է հեռանալ։
5 մլն դոլարի դիմաց Բիբերը պետք է ելույթ ունենար 45 րոպե, այսինքն՝ ելույթի յուրաքանչյուր րոպեի համար նա կարող էր ստանալ ավելի քան 110 հազար դոլար։