Անկարայում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է նախագահական գվարդիայի 39 զինծառայող։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց երկրում զինված հեղաշրջման փորձի մասին, որը ճնշվել է։ Իշխանությունները դրանում մեղադրում են իսլամական քարոզիչ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հուլիսի 20-ին հայտարարել է երկրում երեք ամսով արտակարգ դրություն սահմանելու մասին։