ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր մրցակցին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, դադարել լինել «լավ տղա»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Կոլորադո Սպրինգսում կողմնակիցների հետ հանդիպմանը ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ինքը «հանում է ձեռնոցները»՝ դրանով իսկ նշանավորելով, որ պատրաստ է կոշտ պայքարի։
«Թրամփն այլևս չի լինի պարոն Լավ տղա»,- ասել է հանրապետականը։
Ելույթի ժամանակ Թրամփի կողմնակիցները կարգախոսներ են բղավել՝ պահանջելով «նստեցնել» Քլինթոնին։ Դրան Թրամփը պատասխանել է, որ նախկինում պատրաստ էր միայն հաղթանակ տանել դեմոկրատ թեկնածուի նկատմամբ նոյեմբերի 8-ին, իսկ հիմա պատրաստ է համաձայնել նրանց պահանջներին: