«Առավոտ» թերթը գրում է. «Գիշերը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որտեղ ևս տեղափոխվել են ոստիկանների հետ բախումներից տուժած տասնայկ քաղաքացիներ, պատմում էր, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել են նրանց վրա»: Նրա խոսքով՝ այդ թվում և լրագրողներին են ծեծի ենթարկել:
«Ոստիկանները քարերով հարվածում էին ներքևից դեպի վերև, այսիքն՝ սադրում էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ, խնդրեցինք, որ չանեն, հետո ես մոտեցա Կարապետյան Աշոտին՝ խնդրեցի, ասացի, որ ներքևից սադրում են, մի արեք, ասաց՝ ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա, հետ եկա ժողովրդին հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում, չորս կոմղս պայթում էր:
Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում,վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել: Հարձակվում էին և ինչքան ուժ ունեին՝ մարդկանց խփում էին»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում