Հայաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցը ցրելիս վիրավորվել է ռուսական Life հեռուստաալիքի օպերատորը: Այս մասին հաղորդվում է հեռուստաալիքի կայքում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Գործակալության թղթակիցը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը հավաքվածներին նախազգուշացրել է, որ Պարեկապահակային ծառայության գնդի գրավված շենքի տարածքում հանրահավաքը արգելվում է, որից հետո բաց է թողել լուսաձայնային ռումբեր և սկսել ձերբակալություններ: Հետ մղելով ցույցի մասնակիցներին՝ ոստիկանությունը վերադարձել է շղթայման վայրը: Նրա խոսքով՝ ՊՊԾ շենքի մոտ մնացել են լրագրողներ և մի քանի ցուցարար:
«Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարների հետ ոստիկանության բախման ժամանակ մի քանի մարդ ստացել են բեկորային վնասվածքներ: Նրանց թվում է նաև Life-ի օպերատորը, որը նկարահանում էր տեղի ունեցածը: Նրա մոտ սկսվել է ուժեղ արյունահոսություն: Նրան ցույց է տրվել առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց»,- ասված է հեռուստաալիքի կայքում: