Գլադսթոնը կատուների երրորդ սերնդի ներկայացուցիչն է, որը ծառայում է Ուայթհոլի պաշտոնական շենքում՝ Լոնդոնի կառավարական թաղամասում, հայտնում է BBC-ն:
Լարի կատուն դարձել է Դաունինգ սթրիթում վարչապետի բնակավայրի բնակիչը 2011 թվականից: Փալմերսթոն կատուն որպես մուկ որսացող այս տարվանից անցել է իր պարտականությունների կատարմանը բրիտանական արտգործնախարարությունում:
Իր գործընկերներ Լարիի և Փալմերսթոնի նման՝ Գլադսթոնն էլ ունի իր Instagram-ը: Այնտեղ նա ներկայացված է որպես «Ձերդ գերազանցության գանձարանի ամենահայտնի աշխատակից»:
Բրիտանական խորհրդարանի աշխատակիցները և Համայքների պալատի որոշ անդամներ Վեսթմինսթերում՝ որտեղ գտնվում է Միացյալ Թագավորության օրենսդիր իշխանությունը, մկների դեմ պայքարելու համար առաջարկում են ձեռք բերել կատուներ: