Գերմանական Էրլանգեն քաղաքում տղամարդը ոստիկանություն է կանչել տան մուտքի մոտ կասկածելի աղմուկի պատճառով, հայտնում է rosbalt.ru-ն:
Տղամարդուն անհանգստացրել է բարձր աղմուկը, որը լսվել է աստիճանների տակից և երեկոյան մոտ ժամը 11-ին նա ոստիկանություն է կանչել:
Ուշադիր դիտելով բողոքողի կողմից ցույց տրված վայրը՝ ոստիկանները հայտնաբերել են փշոտ զույգին: 2 ոզնի աստիճանների տակ մոտ 20 րոպե զբաղվել են ուժեղ սեքսով: Սակայն կենդանիներին վախեցրել է լապտերների լույսը և նրանք փախել են:
Ի դեպ, եթե ոստիկանները չընդհատեին նրանց, ապա տան տերը չէր կարողանա քնել ողջ գիշեր: Ոչ բոլորին է հայտնի, որ ոզնիների սեռական ակտը տևում է մի քանի ժամ, որի ընթացքում նրանք բարձր տնքում են: