Հնէաբանների միջազգային խումբը վերլուծել է փղերի վերացած ազգականների ատամների մասերը և պարզել է, թե նրանք ինչով են սնվել 2 միլիոն տարի առաջ: Այդ մասին հրապարակված է Quaternary International պարբերականում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են վերացած փղերի ատամների 27 բեկոր: Արդյունքում, նրանք պարզել են, որ փղերի 2 տեսակներ, որոնք բնակվել են ժամանակակից Չինաստանի տարածքում 2 միլիոն տարի առաջ, սնվել են առավելապես տերևներով:
Իսկ ժամանակակից Հնդկաստանի տարածքում ապրած փղերը սնվել են ոչ միայն տերևներով, այլ նաև խոտով: