Գործակալ Մինո Ռայոլան նոր ակումբ է փնտրում «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի համար: Ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Այաքս»-ին և «Նապոլի»-ին: Այդ մասին հայտնում է Sky Sport-ը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված են «Բեշիկտաշ»-ը և «Ինտեր»-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մարիոն վարձավճարով հանդես է եկել «Միլան»-ում: Իտալական ակումբի կազմում նա 23 հանդիպում է անցկացրել` դառնալով 3 գոլի հեղինակ: