Շվեդ վարպետը իր համար աթոռ է պատրաստել, որը կառուցվածքով հիշեցնում է անօդաչու սարք: Այն շարժման մեջ են դնում 8 ոչ մեծ պտուտակները: Աթոռը թռչում է ուղղահայաց և ղեկավարվում է ներսից, հայտնում է Popular Science-ը:
Մարդկանց տեղափոխելու ընդունակ մուլտիկոպտերներ արդեն գոյություն ունեն, սակայն նրանց հաջող աշխատանքի համար պահանջվում է 16-ից 54 շարժիչ: Շվեդ ինժեների սարքը բավարարվում է միայն 8-ով, քանի որ օգտագործում է ոչ թե էլեկտրաշարժիչներ, այլ ներքին այրման շարժիչներ, որոնք ավելի հզոր են և աղմկոտ: