Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Տոտենհեմ»-ի ընկերական խաղում նկատմամբ տարած հաղթանակը:
«Հիանալի խաղ ստացվեց: Բոլոր հանդիպումներն անցկացնում ենք նույն տրամադրվածությամբ: Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նա անկրկնելի մակարդակ ունի:
Թիմի երիտասարդ ֆուտբոլիստները համառ են և արագավազ: Դա ապացուցում է, որ ակադեմիան լավ է աշխատում»,- Sport-ը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը: