Մարիո Մանջուկիչը կարող է «Վոլֆսբուրգ» վերադառնալ: Tuttosport-ը հայտնում է, որ գերմանացիները պատրաստ են առաջարկով դիմել «Յուվենտուս»-ին:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ թուրինյան ակումբը ձեռք է բերել «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը և Մանջուկիչը մտածում է, որ կարող է չստանալ բավականաչափ խաղաժամանակ թուրինյան ակումբում:
Հիշեցնենք,` Մանջուկիչը հանդես է եկել «Վոլֆսբուրգ»-ի կազմում 2010-2012 թվականներին: Այնուհետև տեղափոխվել է «Բավարիա»:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը 36 հանդիպում է անցկացրել թուրինյան ակումբի կազմում` դառնալով 13 գոլի և գոլային 6 փոխանցման հեղինակ: