«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպn իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Պոլ Պոգբայի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
«Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Իհարկե, յուրաքանչյուր թիմ ցանկանում է իր կազմում ունենալ բարձրակարգ ֆուտբոլիստների: Սակայն հաջողության համար ֆուտբոլում կարևոր է միասնականությունը:
Կարելի է մեծ գումարներ ծախսել և հրավիրել լավագույն խաղացողներին, սակայն ես ցանկանում եմ այլ կերպ վարվել և այլ տեսակետ ունեմ»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: