Ռուսական Govoritmoskva ռադիոկայանի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Բալթիկայում մոտեցել է Ռուսաստանի սահմանին:
Նշվում է, որ խոսքը գնում է RC-135V ռազմավարական ինքնաթիռի մասին: Նախնական տվյալներով` այն Լեհաստանի կողմից մոտեցել է Կալինինգրադի շրջանի հարավային սահմանին` 12 հազար մետր բարձրության վրա: