Շվեդիայի Արլանդա օդանավակայանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդու, որին Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել, հայտնում է Aftonbladet-ը:
Նշվում է, որ տղամարդուն ձերբակալել են, երբ նա փորձել է լքել երկիրը:
Իր հերթին, դատախազ Ռոննի Յակոբսոնը RIA Novosti-ին հայտնել է, որ Շվեդիայի իրավապահ մարմինները պարզում են միջադեպի մանրամասնությունները: