Սիրիայի Իդլիբ շրջանում գնդակոծման տակ է ընկել ծննդատունը, հայտնում է Reuters-ը: Արդյունքում շենքը լրջորեն վնասվել է:
Այդ մասին հայտնել են «Փրկեք երեխաներին» միջազգային բարեգործական կազմակերպությունում:
Զոհերի և վիրավորների թվի մասին ներկա պահին տեղեկություններ չկան:
Հիվանդանոցը հանդիսանում է միակ ծննդատունը 100 կմ շառավղով, այնտեղ է գտնվել շուրջ 1300 կին և երեխա: