Microsoft ընկերությունը դադարեցնում է Windows 10 օպերացիոն համակարգի անվճար տարածումը, հայտնում է gazeta.ru-ն:
Ընկերությունը թույլ է տվել վերջին օպերացիոն համակարգի անվճար ներբեռնումը վերջին 1 տարվա ընթացքում: Այդ ժամանակաշրջանը ավարտվում է հուլիսի 29-ին: Թարմացումները մատչելի են Windows 7-ի և Windows 8.1-ի օգտատերերին:
Շաբաթ օրվանից Windows 10-ին անցնելը պաշտոնական կայքում կարժենա 117 դոլար: