Դերասան Մայքլ Կիտոնն անվանական աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ հայտնում է The Daily Mail-ը։ Այն դարձել է թվով 2585-րդը ծառուղում։ Արարողությունն անցկացվել է Մադամ Տյուսոյի թանգարանի առջև։
«Ես մշտապես ցանկացել եմ իմ աշխատանքը լավ կատարել։ Հավանաբար, դա ամենն է, ինչ ես իսկապես միշտ ցանկացել եմ»,- ասել է Կիտոնը արարողության ժամանակ։
Դերասանին շնորհավորելու էին եկել նրա հարազատները, մտերիմները և գործընկերները, մասնավորապես ռեժիսոր Ջոն Լի Հենկոկը։
64-ամյա Մայքլ Կիտոնն առավել հայտնի է «Բեթմեն», «Բեթմենը վերադառնում է», «Բերդմեն», «Ուշադրության կենտրոնում» իր դերերով։