Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Անկարայի արվարձաններից մեկում գտնվող ՆԳՆ-ի Հատուկ գործողությունների կենտրոն, ուր և ռազմական հեղաշրջման կողմնակիցների գործողությունները համեմատել է մորուք խուզելու հետ:
«Նրանք ցանկանում էին խուզել մեր մորուքները, սակայն դրանից մորուքները կաճեն է՛լ ավելի խիտ: Ավերածությունների վերականգնման նախագծերը գտնվում են ավարտական փուլում:
Դավաճաններին կհիշեն ուխտադրժության, իսկ շեհիթներին (հեղաշրջման փորձի զոհերին)՝ հերոսության համար»,- ասել է նա: