ԱՄՆ-ում Յուտա, Նևադա և Կալիֆոռնիա նահանգների հազարավոր բնակիչներ երկնքում լուսավառվող օբյեկտ տեսնելով՝ կարծել են, թե դա ՉԹՕ է: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Սոցցանցերում հայտնվել են ամերիկացիներին վախեցրած օբյեկտի շատ լուսանկարներ և տեսագրություններ:
Ավելի ուշ Los Angeles Times-ը պարզել է, որ դրանք եղել են երկրի տարածքի երկնքում այրված հրթիռի մնացորդներ:
Ամերիկացի աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը ենթադրել է, որ ԱՄՆ-ի երկնքում այրվել են չինական «Մեծ արշավ-7» նորագույն հրթիռի մնացորդները, որն արձակվել է այս տարվա հունիսի 25-ին Հայնան կղզու տիեզերակայանից: