ՄԱԿ-ը կոչ է անում Ռուսաստանին՝ ստեղծել անվտանգության միջանցքներ մարդասիրական կազմակերպությունների համար, որոնք աշխատում են Սիրիայի ամբողջ տարածքում։
Սակայն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի խոսքով՝ Ռուսաստանը պետք է մարդասիրական միջանցքների կառավարումը փոխանցի ՄԱԿ-ին։ Դրանք ծրագրվում է ստեղծել Հալեպի բնակիչների համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Դա մեր աշխատանքն է»,- ասել է դե Միստուրան՝ մեկնաբանելով Հալեպում «մասշտաբային մարդասիրական գործողության» անցկացման մասին Ռուսաստանի հայտարարությունը։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ Հալեպի բնակիչները, ինչպես մարդասիրական միջանցքներով քաղաքը լքել ցանկացողները, այնպես էլ մնալ ցանկացողները, պետք է երաշխավորվեն պաշտպանությամբ և աջակցությամբ։
Հինգշաբթի Ռուսաստանը հայտարարել էր, որ մասշտաբային մարդասիրական գործողություն է սկսում Հալեպում՝ Սիրիայի կառավարության հետ համատեղ։