«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի հետ զրույցում նշել է, որ մանկուց երազել է շարունակել լուսահոգի հոր՝ Համլետ Մխիթարյանի գործը:
«Հայրս ոգեշնչում ու խթանում էր ինձ: Ես երեխա էի, երբ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում: Միշտ ցանկանում էի նրա հետ գնալ մարզումների: Կյանքը շարունակվում է: Հուսով եմ՝ հայրս երկնքից նայում է ինձ և հպարտանում: Փորձում եմ անել հնարավորը, որ նա հպարտ լինի:
Շնորհակալ եմ մորս ու բոլոր մարդկանց, ովքեր դժվարին ժամանակներում ինձ հետ են եղել: Մեր ընտանիքը ֆուտբոլային է: Մայրս աշխատում է ՀՖՖ-ում, քուրս՝ ՈւԵՖԱ-ում»,- ասել է կիսապաշտպանը: