Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գարիկ Քեռյան. Դասական իմաստով սա ահաբեկչություն է

Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացնելով իր դիտարկումները երևանյան վերջին զարգացումների վերաբերյալ՝ ասաց. «Հուլիսի 17-ից ստեղծված իրավիճակը բավականին յուրօրինակ և յուրահատուկ է. մեր 25-ամյա անկախության շրջանում մենք երբևէ նման իրադարձության առջև չենք կանգնել: Այնուամենայնիվ, տեղի ունեցածը ԱԱԾ-ի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք էր»:

Նրա խոսքով՝ սա անսպասելի էր բոլորի համար՝ և՛ իշխանության, և՛ հասարակության, և դժվար է տալ միանշանակ գնահատական. «Իհարկե, դասական իմաստով սա ահաբեկչություն է, սակայն միաժամանակ մենք գործ չունենք ահաբեկիչների, քրեական տարրերի հետ»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս դեպքերից հետո մեր հասարակությունը ծայրահեղ բևեռացավ, և չեղավ միջին գիծ տանող, ավելի սառը մոտեցում ցուցաբերող որոշակի քաղաքական դիրքորոշում:

Պարոն Քեռյանը չի կիսում այն կարծիքը, թե սպառվել էին պայքարի քաղաքական մեթոդները. «Մի՞թե հնարավոր չէր, որ «Նախախորհրդարանը» մասնակցեր 2017-ի ընտրություններին (մանավանդ շատ քիչ ժամանակ էր մնացել) և տեսներ, թե իրականում որքան ընտրազանգված ունի»:

Դիտարկմանը՝ սա քաղաքական շանտաժի ձև չէ՞ արդյոք, քանի որ այս գործիչները այն, ինչ չկարողացան անել խոսքի միջոցով (ունենալ մեծ թվով հետևորդներ), կարողացան դրան հասնել զենքի միջոցով, Գարիկ Քեռյանը արձագանքեց. «Այստեղ կիրառվել է շատ նուրբ քաղաքական տեխնոլոգիա: Նրանց հաշվարկը կատարվել է հետևյալի վրա. կան սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներ, և կիրառվեց այդ դժգոհության օգտագործման տեխնոլոգիան: Այս քայլին դիմողները հույս ունեին, որ կայծից բոց կբռնկվի և տարբեր պատճառներով դժգոհ լայն զանգվածներին հրավիրելու հարթակ կստեղծվի»:

Քաղաքագետը չի արդարացնում այս քայլը, քանի որ այժմ Հայաստանը կանգնած է բավականին բարդ միջազգային քաղաքական իրադրության առջև. «Ի վերջո՝ իշխանությունների հեռացման պահանջ դնող քաղաքական ուժը պետք է ունենա իր ծրագիրը, իշխանությանը փոխարինող իր թիմը և այդ թիմի կողմից այս հարցերը լուծելու գործողություններ»:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ այդ շարժման պահանջները անընդհատ փոխվեցին, և այժմ շարժումը բոլորովին այլ հունով է գնում:

Անդրադառնալով այս թնջուկը լուծելու հարցում իշխանությունների կողմից պահպանվող լռությանը և ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության ձախողմանը՝ քաղաքագետն ասաց. «Ես, իհարկե, չեմ արդարացնում քաղաքական գործիչների լռությունը, սակայն արդարացնում եմ հարցը ԱԺ նիստում քննարկման առարկա չդարձնելը. ես ենթադրում եմ, որ դա հարցը չքաղաքականացնելուն ուղղված քայլ էր»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, Գարիկ Քեռյանը շատ բարձր գնահատեց այս հարցում իշխանությունների զսպվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում