Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ դեմ էր ուղղված 1980-ին Ժնևում նախատեսված ահաբեկչական ակտը. Իսագուլյանի հարց-բացահայտումը՝ Ենիգոմշյանին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նա ահաբեկիչներ է անվանել «Սասնա ծռերի» տղաներին այն պահից սկսած, երբ նրանք, իր իսկ խոսքով, պատանդ վերցրեցին բուժաշխատողներին: Ընդ որում, Գառնիկ Իսագուլյանը պատանդ է համարում ոչ միայն նրանց, այլև տղաներին դրսից աջակցող մարդկանց:

Գառնիկ Իսագուլյանը փորձեց ներկայացնել նաև Ալեք Ենիգոմշյանի «անցած ուղին». «1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ: Ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքում (որովհետև թերևս սխալ էր միացրել, իսկ Սյուզին գտնվել է հարևան սենյակում), և ինքը կորցրել է ձեռքն ու տեսողությունը: Սակայն Սյուզի Մահսերեջյանը, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր՝ Մարգար Մելքոնյանի կինն է և այժմ ապրում է ԱՄՆ-ում, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին»:

Գառնիկ Իսագուլյանը Ալեք Ենիգոյանին կոչ է անում պատասխանել՝ ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ահաբեկչական գործողությունը. «Շատերի մոտ առկա է այն թյուր կարծիքը, որ դա ուղղված էր թուրքական դեսպանատան դեմ: Դա չի համապատասխանում իրականությանը»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հնչեցրեց բարերար Վահե Գաբրաշի անունը, որը այժմ ՀՀ քաղաքացի է և մեծապես օգնում է ԼՂՀ-ին: «Ի՞նչ է հայտնաբերվել Ալեք Ենիգոմշյանի գրպանում՝ արդյո՞ք թուրքական դեսպանատան նախագիծը, թե՞ ուրիշ մեկի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, իսկ նա հրաժարվել է տալ»,- հարցադրում է անում Իսագուլյանը:

Այս փաստաթղթերը առկա են շվեյցարական հատուկ ծառայությունների մոտ՝ հայտնեց Գառնիկ Իսագուլյանը՝ հեռակա դիմելով պարոն Ենիգոմշյանին. «Ես կարեկցում եմ ձեզ, դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չէ ստել, առավել ևս՝ ստախոս հանել լեգենդար հերոսին»:

Վիտալի Բալասանյանը իր կյանքով, իր արյան գնով ապացուցել է, որ ինքը երբեք չի ստում և որևէ մեկին թյուրիմացության մեջ չի գցում՝ ասաց Գառնիկ Իսագուլյանը. «Եթե նա շարունակեր իր միջնորդական առաքելությունը, ես կարծում եմ՝ հաջորդ օրը հանգուցալուծումը արդեն իսկ պատրաստ կլիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում