Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ֆուտբոլային նոր դիվանագիտություն

Մինչ Հայաստանում ծավալվում են հայտնի իրադարձությունները, իրադարձությունները բավական հետաքրքրական երանգներով են սկսել ծավալվել ռուս-թուրքական հարաբերությունների դաշտում: Թուրքական «Միլիեթը» գրում է, որ օգոստոսի 31-ին Անթալիայում տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպում. քաղաքական նպատակներով, հարաբերությունները կարգավորելուն օժանդակելու համար:

Ըստ թուրքական թերթի՝ օգոստոսի 9-ին Ռուսաստանում կհանդիպեն Էրդողանն ու Պուտինը, և Թուրքիայի նախագահը այդ օրը ՌԴ նախագահին կհրավիրի Անթալիայում կայանալիք խաղը դիտելու:

Սա ձեզ ինչ որ բան չի՞ հիշեցնում: Դե, իհարկե, ֆուտբոլային դիվանագիտությունը, որը 8 տարի առաջ հայ-թուրքական էր, սակայն սկսել էր Ռուսաստանից, որտեղ այցելել էր Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո:

Հենց Մոսկվայում էլ Սարգսյանը հայտարարեց Գյուլին ֆուտբոլի հրավիրելու մասին: Այս անգամ ֆուտբոլային դիվանագիտությամբ կզբաղվեն արդեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կասկած չկա, որ այս դիվանագիտությունը կներառի նաև Հայաստանի շահերը, ինչի մասին վկայում է Թուրքիայի արտգործնախարարի՝ օրերս արած հայտարարությունը հայ-թուրքական սահմանը բացելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, որը քննարկում են Ադրբեջանի հետ: Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք գրեթե նույն՝ ութամյա վաղեմությամբ բովանդակության ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկ, որտեղ, սակայն, Հայաստանին փոխարինել է Ռուսաստանը և, ամենայն հավանականությամբ, պարզապես «խաղացող մարզչի» կարգավիճակով:

Մոսկվան երևի որոշել է Թուրքիայի հետ հարաբերությունների գործը չվստահել Հայաստանին, որովհետև սեղանին դրված է բավականին բարձր խաղադրույք, և Ռուսաստանը չի ցանկանում ֆուտբոլային դիվանագիտության նոր փորձը արժանացնել նախկինի ճակատագրին: Իսկ այն, որ այս դիվանագիտությունն էլ չէր անցնելու առանց հայ-թուրքական սահմանի, անկասկած էր, քանի որ հայ-թուրքական սահմանը այն «փշրանքն» է, որ նետվելու է Հայաստանին՝ Ղարաբաղի հարցում զիջումների դիմաց: Սահման, որը, սակայն, ընդամենը դե յուրե կլինի հայ-թուրքական, իսկ իրականում կհանդիսանա ռուս-թուրքական սահման, ինչպես, ըստ էության, սահմանված է ռուս-թուրքական պայմանագրով՝ կնքված 1921 թվականին Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում