Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի թիրախում:
Նշվում է, որ ֆրանսիացիներն արդեն իսկ բանակցություններ են սկսել 23-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ, և գործարքը կարող է կայանալ առաջիկա օրերի ընթացքում:
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, «Ռեալ»-ը ևս դեմ չէ վաճառել Խեսեին, ով այդպես էլ չկարողացավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ:
Խեսեին վաճառելու դեպքում «Ռեալ»-ը նրա պայմանագրում կներառի ֆուտբոլիստին հետագայում հետ վերադարձնելու հնարավորության կետ: