Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեկ երեկոյան անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի արդյունքներով մի շարք գնդապետներ ստացել են գեներալի ու ծովակալի կոչումներ:
YAŞ-ի նիստի ամենամեծ անակնկալը եղել է այն, որ ենթասպան առաջին անգամ դարձել է գեներալ: Խոսքը Ջեմալ Բալըքչըի մասին է, որը համալրել է գեներալների շարքերը: Դա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի զինված ուժերի համար: