Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած և ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» գտնվող Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: Այդ մասին ահազանգում է նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որում ասվում է.
«Պահանջում եմ Արամ Պավելի Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել այլ՝ քաղաքային հիվանդանոց, քանի որ նա պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում»: