Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու որոշման մասին:
«Շնորհակալ եմ հիանալի ժամանակի համար», – գրել է Շվայնշտայգերն իր twitter-յան էջում:
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես էր գալիս 2004 թվականից:
Գերմանիայի հավաքականի կազմում Բաստիան Շվայնշտայգերը 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008 թվականին՝ Եվրոպայի փոխչեմպիոն: 2006 և 2010 թվականներին Շվայնշտայգերն իր թիմի կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: