Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է տրանսֆերային շուկայում իր ակումբի կատարած աշխատանքի մասին:
««Արսենալ»-ին այս պահին փորձառու հարձակվող է անհրաժեշտ: Այս դիրքում մենք լուրջ բացեր ունենք:
Կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն դա ցանկալի չէ մեզ համար:
Այնուամենայնիվ, մեր տարբերակներն այդքան էլ մեծ չեն», – ասել է Վենգերը: