Մեծ Բրիտանիայի բանկային ոլորտը կբախվի 68 մլրդ ֆունտ ստեռլինգի (մոտ 90 մլրդ դոլար) կապիտալի սղության, եթե երկրում ԵՄ-ից դուրս գալուց հետո ռեցեսիա սկսվի։ Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով Moody’s վարկանշային գործակալության հետազոտությանը:
Միևնույն ժամանակ վարկանշային գործակալությունը նշում է, որ Միացյալ թագավորության բանկերը գտնվում են ուժեղ դիրքերում, և նույնիսկ իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում նրանց հաշվեկշռի վրա վատ վարկերի ծավալը չի գերազանցի 5 տոկոսը 2018-ին։ Դա ավելի քիչ է, քան հիմա Ավստրիայում Լեհաստանում կամ Իսպանիայում։
Բրիտանական բանկերի կայուն դրությունը բացատրվում է նրանով, որ նրանք հետևողականորեն ամրապնդել են իրեն կապիտալը 2008 թվականի ճգնաժամից հետո և հաղթահարել հանձնարարությունն ավելի լավ, քան մայրցամաքային Եվրոպայի ֆինանսական կազմակերպությունները։