ՀՀ կառավարությունը հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ այդ պաշտոնում վերընտրվել է Ռուբեն Միրզախանյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ռուբեն Միրզախանյանին և մաղթել է արդյունավետ աշխատանք: