Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքը գրեթե կայացած է:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջիկա օրերի ընթացքում կմեկնի Լոս Անջելես, որտեղ բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի համար կվճարի 110 միլիոն եվրո և ևս 20 միլիոն եվրո կստանա Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան: