Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում պայթեցրել են ռազմական փոխադրամիջոց:
Քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրել ճանապարհին, որի պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 զինվորական: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Յուքսեքօվայի հիվանդանոց:
Պայթյունից հետո անվտանգության ուժերն ուղղաթիռների աջակցությամբ որոնողական աշխատանքներ են սկսել: Դրանից առաջ էլ հաղորդվել էր, որ PKK-ի զինյալները երկու նահանգում սպանել են 5 թուրք զինծառայողի: