Սյունիքի մարզում երեկ ժամը 19:40-ի սահմաններում մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 20-ամյա Նվեր Հովակիմյանը Գորիս քաղաքի Անկախության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 59 RP 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գորիս քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 11-ամյա Արշակ Տատինցյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթակված երեխան տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթակվել ոստիկանության Գորիսի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։