Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Արման Մելիքյան. Ստեղծված իրավիճակը ազդանշան է և չի թուլացնում ԼՂ հարցով հայ բանակցողների դիրքերը

ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, այսպիսով, ձախողվեց. անհրաժեշտ 44 ստորագրությունից հավաքվեց ընդամենը 9 պատգամավորի ստորագրություն:

ԼՂՀ նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը այս ձախողման պատճառը համարում է այն, որ մարդիկ չեն ցանկանում անհատական պատասխանատվություն ստանձնել և անձնապես տեսակետներ արտահայտել կատարվող իրադարձությունների առնչությամբ:

«Եղան կուսակցական հայտարարություններ, որոնք անդեմ կոլեկտիվ հռչակագրեր էին, որոնց ետևում կոնկրետ մարդիկ այդպես էլ չերևացին: Իսկ իշխանական համակարգի ներկայիս կաթվածահար վիճակը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ իրենց՝ օրենքով վերապահված պատասխանատվությանը տեր կանգնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը:

Հարցին՝ այս վերջին զարգացումները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ բանակցային գործընթացի և ընդհանրապես տարածքների շուրջ գործադրվող ճնշումների վրա, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Տարբեր մարդիկ սկսեցին շահարկումներ անել, թե այս վերջին իրադարձությունները իբր թուլացնում են Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ և մեծ վնաս են հասցնում մեր միջազգային վարկին՝ հատկապես Արցախյան հակամարտության կարգավորմանը: Դրանք, իհարկե, դեմագոգիկ հայտարարություններ են, որովհետև Արցախի հողերի շուրջ սպեկուլյացիաներ չանելը ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլև արցախահայության, ողջ հայության պահանջն է»:

Արման Մելիքյանը իրատեսական չի համարում իշխանությունների մոտեցումը, թե՝ տարածքների հանձնման տարբերակը խելամիտ փոխզիջում է Արցախին միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ տրամադրելու դիմաց. «Սակայն ապրիլյան ռազմագործողությունները բերեցին նրան, որ տարածքների հանձնման վտանգը սկսեց դառնալ իրականություն: Ես կարծում եմ՝ այդ առումով մեր իշխանությունները, մեր բանակցողները համարժեք չգտնվեցին, ընդ որում՝ նաև այն պատճառով, որ 97 թվականից ի վեր տարածքների հանձնման գաղափարը անդադար թևածել է մեր քաղաքական դիվանագիտական կուլիսներում՝ մի տեսակ դառնալով հայ բանակցողների գաղափարական հենքը»:

Դիտարկմանը՝ իսկ այս դեպքերը կարո՞ղ են իշխանությունների ձեռքին դառնալ խաղաթուղթ և բանակցություններում ուժեղացնել հայկական կողմի դիրքերը, Արման Մելիքյանը արձագանքեց. «Հայաստանում իրապես հասունացել է այդ ապստամբությունը, որը տարածքների համատեքստում առավել մեծ ներուժ կունենա: Տարածքների հանձնումը կդառնա այն պայթուցիկը, որը կջնջի ամեն բան: Կարծում եմ՝ սա առաջին ազդանշանն էր, որը շատ լուրջ նախազգուշական նշանակություն պետք է ունենա Հայաստանի իշխանությունների համար: Այդ ազդանշանը ոչ թե թուլացնում է այդ բանակցությունների դիրքերը, այլ ցույց է տալիս, որ ժամանակն է լրջորեն վերանայել մոտեցումները և մշակել ու շրջանառության մեջ դնել նոր մոտեցումներ: Ի վերջո՝ ոչ մադրիդյան, ոչ կազանյան փաստաթղթերը Սուրբ գիրք չեն, որ որևէ բան փոխելը արգելված լինի»:

«Սասնա ծռերի» տղաների կողմից ՊՊԾ գնդի գրավումը փաստի առաջ կանգնեցրեց ոչ միայն մեր իշխանություններին, այլև հասարակությանը՝ կարծում է Արման Մելիքյանը և զուգահեռ անցկացնում 200 տարի առաջ Սանկտ Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության հետ. «Տարբերությունն այն է, որ այս դեպքում հանրությունն աջակցում է «Սասնա ծռերի» առաջադրած պահանջներին: Ընդ որում՝ պահանջները արդարացնելով՝ մարդիկ փորձում են արդարացնել նաև մեթոդները»:

Սակայն մեր զրուցակցի համոզմամբ՝ մենք պետք է կարողանանք միմյանցից տարանջատել քաղաքական պահանջները և այն ձևը, որի միջոցով փորձում են այդ պահանջները ներկայացնել. «Այս իրավիճակում մենք չենք կարող դիմել ստանդարտ միջոցների. լավագույնը չեզոք դիրքերից հանդես եկող բանակցողների խումբ ձևավորելն է: Ընդ որում, այս պահին ես Սերժ Սարգսյանի հրաժարականի իրականացումը վնասակար եմ համարում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում