ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիայում անցկացված Դեմոկրատական կուսակության համագումարում իր ելույթի ժամանակ իր գլխավոր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի անունը հիշատակել է կրկնակի հաճախ, քան Թրամփը նրանը՝ մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մոտ 1 ժամ տևած ելույթում Քլինթոնը Թրամփի ազգանունը հիշատակել է 21 անգամ, ևս մեկ անգամ դիմել նրան անունով, երբ ասել է՝ «Դո՛նալդ, դու չգիտես»՝ նկատի ունենալով, որ հանրապետականը չգիտի, թե ինչպես հաղթել ԴԱԻՇ խմբավորմանը։
Իր հերթին, Թրամփը մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցության համագումարում Քլինթոնի ազգանունն արտասանել էր 11 անգամ՝ այդ թվում հիշատակելով նախկին նախագահ Բիլ Քլինթոնին։ Միլիարդատերը մեկ անգամ էլ իր դեմոկրատ մրցակցին հիշատակել էր անունով։