Մյունխենի «Բավարիա»-ի եզրային պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ աշխատանքի մասին:
«Մարզիչը գիտի, որ ես կարող եմ հանդես գալ մի քանի դիրքերում, սակայն ես ինձ լավ եմ զգում կիսապաշտպանությունում: Ռիբերիի հետ մենք հիանալի զույգ ենք կազմում:
«Բավարիա»-ի բոլոր ֆուտբոլիստները հաճույք են ստանում Անչելոտիի հետ աշխատանքից: Մենք տպավորված ենք նրանով:
Անչելոտին շատ է զրուցում մեզ հետ, պատմում է ծրագրերի մասին, ցուցումներ է տալիս ինչպես երիտասարդ ֆուտբոլիստներին, այնպես էլ փորձառուներին», – ասել է Ալաբան: