ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի փորձի հասնել երկրում զենքի ազատ շրջանառության արգելքի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես այստեղ երկրորդ ուղղումը (սահմանադրության) չեղարկելու համար չեմ, ես ձեր զենքը վերցնելու համար չեմ այստեղ: Ես պարզապես չեմ ուզում, որ ձեզ կրակելով սպանի ինչ-որ մեկը, ում մոտ զենք չպետք է լինի»,- ասել է Քլինթոնը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ:
«Մենք անդուլ կաշխատենք զենքի պատասխանատու տերերի հետ խելամիտ բարեփոխումներ անելու համար, որպեսզի զենքը չընկնի հանցագործների, ահաբեկիչների և մնացած բոլորի ձեռքը, ով կարող է վնասել մեզ»,- ասել է Քլինթոնը:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը մերժել է օրենսդրության բոլոր 4 ուղղումները, որոնք ենթադրում էին երկրում հրազենի վաճառքի վերահսկողության ուժեղացում: