Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քլինթոնը հայտարարել է «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցության մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես հպարտ եմ նրանով, որ աջակցում եմ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքի, որին նրանք բախվում են, ներառյալ՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի դեմ»,- ասել է Քլինթոնը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ:

Քլինթոնը նաև խոստացել է «պարտության մատնել» ԱՄՆ թշնամիներին: Առանձին նա կանգ է առել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա:

«Մենք կհարվածենք նրանց ապաստարանների ուղղությամբ օդից և կաջակցենք տեղական ուժերին նրանց ցամաքում ոչնչացնելու գործում»,- ասել է Քլինթոնը:

Նա նշել է, որ իր գլխավոր առաջնայնությունը կլինի ամերիկացիների անվտանգությունը:

Քլինթոնը նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է «չարակամ» հռետորության և վիրավորանքների համար:

«Մենք կդիմակայենք չարակամ, մարդկանց բաժանող հռետորությանը՝ այն որտեղից էլ գա: Վերջին տարում շատ մարդիկ սխալ են արել՝ ուշադրություն չեն դարձրել Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նրան ներել են որպես շոու կազմակերպող շոումենի»,- ասել է Քլինթոնը:

«Նրանք մտածել են, որ չէր կարող նկատի ունենալ բոլոր այն սարսափելի բաները, որ ասել է, օրինակ՝ երբ կանաց անվանել է խոզեր կամ պնդել է, որ ամերիկացի դատավորը չի կարող արդար լինել, քանի որ ծնունդով Մեքսիկայից է»,- հավելել է Քլինթոնը: Նա հիշեցրել է, որ Թրամփը մնջախաղի միջոցով նմանակել է հաշմանդամ լրագրողին և վիրավորել է Վիետնամի պատերազմի ժամանակների ռազմագերի, ներկայումս սենատոր Ջոն Մաքքեյնին:

«Ես նույնպես չէի կարողանում հավատալ այդ ամենին: Դժվար էր հավատալ, որ մարդ, որն ուզում է ղեկավարել մեր երկիրը, կարող է նման բան ասել: Բայց տխուր իրականությունն այն է, որ ուրիշ Դոնալդ Թրամփ չկա: Նա հենց այդպիսին է»,- հայտարարել է Քլինթոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում