Իրանում մի խումբ կանայք ձերբակալվել են հեծանիվ քշելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի ընդդիմադիր Դիմակայության ազգային խորհուրդը։
Ինչպես ասվում է կազմակերպության կայքում, կանայք հուլիսի 26-ին փորձել են մասնակցել հեծանվավազքին. քաղաքացիներին առաջարկվել է հաղթահարել մոտ 5 կմ տարածքը Մարիվան քաղաքի կենտրոնից մինչև Զարիվար լիճ։ Սակայն կանանց մոտեցել են ոստիկաններ և ասել, որ համապատասխան նոր կառավարական հրամանի՝ կանանց հեծանիվ քշելը հանրության մեջ օրենքից դուրս է։
Օրինախախտներից պահանջել են ստորագրել հայտարարություն, որ իրենք չեն կրկնի անօրինական վարքը։ Ընդդիմադիրների խոսքով՝ կանանցից մի քանիսին բաժանմունք են տարել չափազանց ակտիվ դիմակայության համար։