Արկանզասի (ԱՄՆ) 74-ամյա բնակչուհի Բոբի Լայվլին, որը ռեփ-ալբոմ է թողարկել Լիրիքալ Լայվլի կեղծանունով, հայտնի է դարձել Twitter-ի օգտատերերի հիացական արձագանքի շնորհիվ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Սոցցանցի օգտատերերը գնահատել են Հիսուս Քրիստոսի մասին Լայվլիի ռեփը, պարզել են նրա իսկական անունը և գտել են Uh Huh ալբոմը iTunes-ում: Այնտեղ կարելի է գտնել կատարողի նախորդ Singing the Word սկավառակը, որը թողարկվել է 2015 թ.: