«Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանևերը հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Ալավմոթորս» ընկերությամբ և «Մնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշնեիի շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28֊ին «Ալավմեդ»–ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով որը ուսումնասիրելու և գնահատելու է «Ալավմեդ»– ի մանկաբարձագիևեկոլոգիական ծառայության վիճակը։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։