ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է լինել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Պաշտոնական համաձայնությունը Քլինթոնը տվել է՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում կուսակցական համագումարի ժամանակ՝ ամերիկյան քաղաքական ավադույթներին համապատասխան։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Խոնարհությամբ, վճռականությամբ և Ամերիկայի ապագայի հանդեպ անսասան վստահությամբ ես ընդունում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ձեր առաջադրումը»,- ասել է Քլինթոնը համագումարի մասնակիցների բուռն ծափողջույնների ներքո։
Քլինթոնի հետ որպես փոխնախագահի թեկնածու ընտրություններին կմասնացի սենատոր Թիմ Քեյնը։
Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին կին թեկածուն է։