Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նոյեմբերյան ընտրություններին հաղթելու դեպքում միջազգային հարցերի լուծման մեջ հնարավոր է հավատարիմ լինի ավելի խիստ մոտեցման, քան պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբաման: Այդպիսի կարծիք են հայտնել Դելավեր նահանգի սենատոր Քրիս Քունսը և Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Էդամ Շիֆը` Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով փորձագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Հնարավոր է, նա իրականացնի ավելի գիշատիչ քաղաքականություն, քան այն, որին հավատարիմ է եղել Օբաման իր կառավարման սկզբնական փուլում»,- ասել է Կունսը: Սակայն սենատորը ավելացրել է, որ արժե նկատի ունենալ, որ «աշխարհը շատ է փոխվել», ԴԱԻՇ-ի կողմից առաջ է եկել սպառնալիք, չի մարում Սիրիայում զինված հակամարտությունը: «Միաժամանակ ես վստահ եմ, որ նախկին պետքարտուղարը միշտ կձգտի օգտագործել առաջին հերթին դիվանագիտությունը, այլ ոչ թե ռազմական ուժը»,- ավելացրել է նա:
Շիֆը համաձայն է եղել իր գործընկերոջ տեսակետին, սակայն չի բացառել, որ նախագահի պաշտոնում Քլինթոնը կարող է գրավել ավելի պահպանողական դիրքորոշում, քան ունեցել է պետքարտուղար եղած ժամանակ: