Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ԶԼՄ-ների հետապնդումները այն մասշտաբով, որը տեսանելի է ռազմական հեղաշրջման փորձից հետո, չի արդարացվում երկրում տիրող դրությամբ ու խախտում է միջազգային նորմերը։
Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և ՄԱԿ-ի՝ ազատ արտահայտման իրավունքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Քայեի տարածած համատեղ հայտարարությունում։
Նրանց տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունը կարգադրել է փակել 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ ու 15 պարբերական.
«Մենք թուրքական իշխանություններին համառորեն կոչ ենք անում վերանայել այդ որոշումները և հաստատել իր պարտավորությունները ԶԼՄ-ների ոլորտում ստանձնած պարտավորությունները։ Ներկայիս խախտումներն աննախադեպ են վերջին շրջանի Թուրքիայի համար»։